NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատ է արձակվել 328 դատապարտյալ
Մայիսի 31-ի 19:00-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 328 դատապարտյալ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 78, Կոշից՝ 50, Սևանից՝ 40, Արթիկից՝ 35, Վարդաշենից՝ 30, Նուբարաշենից՝ 29, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 23, Հրազդան ՔՀԿ-ից՝ 17, Վանաձորից՝ 14, Գորիսից՝ 11 և Աբովյանից՝ 1 դատապարտյալ: Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
