«Հետքի» լրագրողի հայցն ընդդեմ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մերժվեց

Հունիսի 6-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Աիդա Դավթյան) վճռեց ամբողջությամբ մերժել «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի' պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով:

Հիշեցնենք, որ մեկնաբանություններ ստանալու նպատակով լրագրողը զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս անպատվել և հայհոյել էր նույնիսկ այն բանից հետո, երբ իմացել էր, որ խոսակցությունը ձայնագրվում է և վերջում ավելացրել' «լավ արեցի»:  Դատական հայց  ներկայացրած լրագրողը պատգամավորից պահանջում էր հրապարակավ ներողություն և 1 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում:

Նշենք նաև, որ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննության ժամանակ չէր հերքել, որ անպատվել է լրագրողներին' դրանք փորձելով արդարացնել իր նյարդային վիճակով և վատառողջ լինելով:

Գրիշա Բալասանյանը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Աղբյուրը' www.hra.am