NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զարուհի Պետոսյանի գործով դատական նիստերը կլինեն դռնբաց
Վճռաբեկ դատարանը մերժել է Զարուհի Պետրոսյանի գործով պաշտպանական կողմի՝ նիստը դռնփակ անցկացնելու մասին վճռաբեկ բողոքը.դատական նիստը կընթանա դռնբաց:
Չնայած պաշտպանական կողմը նախ ժամանակ խնդրեց Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանից, որ այդ որոշումը բողոքարկի ու մերժում ստանալուց հետո ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, բայց դատավորը որոշեց նիստը շարունակել:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։
Հունիսի 17–ի նիստի ժամանակ հարցաքննվել են Պետրոսյանի երեք համակուրսեցիներ։Նրանք հայտնել են, որ Զարուհին պարբերաբար պատմել է իրեն ծեծելու մասին, իսկ վերջին անգամ, երբ նրան տեսել են, երկար շորեր է հագած եղել, որ ծեծված մարմինը չերևա:
Պաշտպանական կողմը և ամբաստանյալը հրաժարվել են պատասխանել դատարանի կողմից տրված հարցերին, ինչը հիմք է հանդիսացել դատավորի կողմից նախազգուշացման ներկայացմանը։ Դատարանը նաև նշել է, որ դատավարության ընթացքում տրված հարցերին չպատասխանելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրում է:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 7-ը' ժամը 11:00, որպեսզի դատարան կանչվեն գործով կարևոր վկաներ: Նրանցից մեկը Պետրոսյանի ընկերուհու մայրն է' Վարսենիկ Հակոբյանը, ում տանն էլ, Զարուհու հետ կատարված ողբերգությունից առաջ, տեղի է ունեցել հիմնական միջադեպը՝ խոսակցության տեսքով։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
