Համաներվել է 520 դատապարտյալ

Հուլիսի 9-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից  ազատ է արձակվել 520 դատապարտյալ և կրճատվել 247 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 112, Կոշից՝ 99,  Սևանից՝ 70,  Նուբարաշենից՝ 64, Արթիկից՝ 48, Վարդաշենից՝ 32,  Դատապարտյալների հիվանդանոցից՝ 27, Հրազդան ՔՀԿ-ից՝ 31, Վանաձորից՝ 18, Գորիսից՝ 13 և Աբովյանից՝ 6 դատապարտյալ:

Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:

Էրեբունի ՔՀԿ-ից՝ 50, Արթիկից՝ 40, Կոշից՝ 52, Սևանից՝ 39, Աբովյան ՔՀԿ-ից՝ 16, Վանաձորից՝ 14, Գորիսից՝ 9, Վարդաշենից՝ 15, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 7 և Նուբարաշենից՝ 4 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am