NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արտամրցութային առաջադրում. ՄԻՊ–ը ներկայացրեց իր թեկնածուներին
Հուլիսի 11-ին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց.
1. Արտակ Մելիքսեթյան
2. Արմեն Սմբատյան
3. Տաթեւիկ Օհանյան
«Արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ և երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում»,-փոխանցում են ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ երեկ ինքնաբացարկ էին ներկայացրել Կ. Անդրեասյանի կողմից մրցույթով ընտրված թեկնածուներից երկուսը՝ Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը:
«Չնայած մրցութով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում ևս կառաջնորդվի մրցութային կարգով»,- վստահեցնում է ՄԻՊ գրասնեյակը։
Աղբյուրը՝ www.hra.am
