NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արարատի նախկին մարզպետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ
ՀՀ Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 19-ին Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախկին մարզպետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։
Վարդգես Հովակիմյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
