NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաներում.ազատ է արձակվել 547 դատապարտյալ և կրճատվել 309 դատապարտյալի պատժաչափ
Հուլիսի 22-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 547դատապարտյալ և կրճատվել 309 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 116, Կոշից՝ 110, Սևանից՝ 71, Նուբարաշենից՝ 65, Արթիկից՝ 48, Վարդաշենից՝ 34, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 30, Հրազդան ՔՀԿ-ից՝ 32, Վանաձորից՝ 18, Գորիսից՝ 16 և Աբովյանից՝ 7 դատապարտյալ:
Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:
Էրեբունի ՔՀԿ-ից՝ 67, Արթիկից՝ 40, Կոշից՝ 76, Սևանից՝ 44, Աբովյան ՔՀԿ-ից՝ 16, Վանաձորից՝ 14, Գորիսից՝ 9, Վարդաշենից՝ 22, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 10 և Նուբարաշենից՝ 4 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
