NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու փաստին դեռ չեն արձագանքել
Փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի կեսերին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարին՝ փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու և ազատությունից զրկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:
Վահե Հովսեփյանի փոխանցմամբ՝ հաղորդումը լիազոր մարմինները ստացել են օգոստոսի 19-ին, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնում տեղի են ունեցել ապօրինի գործողություններ. ոստիկանները խոչընդոտել են նրանց աշխատանքին, բռնություն կիրառել և որոշ ժամանակով զրկել ազատությունից:
Փաստաբանները ոստիկանության բաժին էին այցելել Հայ ազգային կոնգրեսի՝ բերման ենթարկված 7 ակտիվ երիտասարդներին իրավական օգնություն ցույց տալու նպատակով։
Աղբյուրը՝ www.hra.am
