NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր սպանություն բանակում. զինվորը մահացել է համածառայողի կրակոցից
Սեպտեմբերի 7-ին ժամը 06:00-ի ԼՂՀ Ասկերանի մարտական դիրքերից մեկում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Մկրտչյանը։ Նա զորակոչվել էր Էջմիածնի զինկոմիսարիատից։
Էջմիածնի զինվորական կոմիսար Հակոբ Ազատյանը www.hra.am -ին փոխանցեց , որ Հայկ Մկրտչյանը համածառայողի կողմից արձակած կրակոցից է մահացել, ում անունը դեռ չի հրապարակվում։
Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
