NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինվոր Հայկ Մկրտչյանին դիտավորյալ սպանել է իր զինակիցը
ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի փոխանցմամբ՝ երեկ ԼՂՀ Ասկերանի հենակետում զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է, ոչ թե զինակցի կողմից զենքի հետ վարվելու անզգուշության արդյունքում, այլ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն. այս մասին այսօր փոխնախարարը հայտարարել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում է (ՀՀ Քր. օր. 373-րդ հոդվածի 3-րդ մաս) կրակել Հայկ Վարդանյանի ուղղությամբ։
Սեպտեմբերի 9-ին Լենդրուշ Նազլուխանյանին կառաջադրվի դիտավորյալ սպանության մեղադրանք:
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
