Մահացել է ԿԸՀ նախագահը

Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը:

Որպես ԿԸՀ անդամ՝ նրա թեկնածությունը առաջադրվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից և հաստատվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով: Հուլիսի 14-ին ԿԸՀ-ի նոր կազմը միաձայն հանձնաժողովի նախագահ  էր ընտրել Գարեգին Ազարյանին:

Համաձայն Ընտրական օրենսգրքի (հոդված 40)՝ ԿԸՀ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է 21-օրյա ժամկետում:

Հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունը ՀՀ նախագահի հաստատմանը պետք է առաջադրի ՀՀ վճռաբեկ դատարանը: Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած անդամի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:

Աղբյուրը՝ www.hra.am