NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինծառայողը մահացել է՝ հայտնվելով Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի ղեկին

1991թ.-ին ծնված 2009թ. 2-րդ զորակոչով հայկական բանակում ծառայող Վահրամ Խաչատուրովը, ՀՀ ռազմական ոստիկանության հաղորդած տվյալներով, մահացել է ավտովթարից։
Սեպտեմբերի 12-ին նա և նույն թվականին ծնված ու նույն ժամանակ բանակ զորակոչված կրտսեր սերժանտ Ռաֆայել Արթուրի Ալոյանը Մերսեդես E 230 20 OT 929 պետհամարանիշի մեքենայով բախվել են քաղաք Երևանի Մյասնիկյան պողոտայի մայթեզրի ծառին, ինչի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց։ Խաչատուրովը հիվանդանոցում մահացել է, իսկ Ալոյանը կենտրոնական զինհոսպիտալի վերակենդանացման բաժնում է ձախ անրակի կոտրվածքով ու մարմնական վնասվածքներով։
Կարինե Իոնեսյան
Աղբյուր` www.hra.am
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Source Url:
