Դատարանը Հունանյանների պատժաչափերը թողել է անփոփոխ

Դատարանը մերժել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի և Կարեն Հունանյանների դիմումը՝ իրենց պատիժը վերանայելու և Քրեական օրենսգրքում 23.05.2011թ. կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու պահանջով։

Նրանց պաշտպան Տիգրան Գրիգորյանի խոսքերով՝ օրենքը թույլ է տալիս, որ նրանց նկատմամբ կիրառված ցմահ ազատազրկումը փոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ. Սակայն դատարանը մերժել է՝ հիմնավորելով, որ նրանք կատարել են հանրորեն վտանգավոր արարք և ստացել են համարժեք պատիժ:

Նույն պահանջով դատարան է դիմել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը www.hra.am -ին փոխանցեց, որ Գրիգորյանը միաժամանակ դիմում է ներկայացրել, որպեսզի լսումներին ներկա լինեն նաև ինքն ու իր պաշտպանը։ Աղաջանյանը դեռևս գրություն չի ստացել նիստի օրվա մասին։

Աղբյուրը՝ www.hra.am