Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները մեկնարկում են Սյունիքի մարզից

Հոկտեմբերի 1-ից մեկնարկում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)կողմից կազմակերպվող ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացները. այս մասին տեղեկացնում է  ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 1-ից 5-ն  ընկած ժամանակահատվածում դասընթացներ կանցկացվեն Սյունքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում,  Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում:  

Ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներին մասնակցելու համար դիմել է մոտ  43 000 դիմում:  

Ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացների նպատակն է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում' նաև քվեարկության սենյակում ներկա լինելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին  ընտրական իրավունքը կարգավորող իրավական ակտերի ուսուցումը և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը: 

Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Աղբյուրը՝ www.hra.am