Վկաներն ուշացել էին. Հովակիմյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Հոկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Մխիթար Պապոյան) հետաձգվեց Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը:

Ստեփանի հոր՝ Բենիամին Հովակիմյանի փոխանցմամբ՝ դատավորը 15 րոպե սպասելուց հետո որոշել է նիստը հետաձգել, քանի որ գործով վկաները չէին ներկայացել դատարան։

Նիստը հետաձգելուց մոտ 10 րոպե անց վկաները եկել են: Նախորդ՝ սեպտեմբերի 20-ի դատական նիստը, նույնպես հետաձգվել էր վկաների բացակայության պատճառով։

«Ուշանալու պատճառներից մեկն այն էր, որ տղաներից մեկը Աշտարակից էր գալիս, իսկ ճանապարհներին ՀԱԿ-ի հանրահավաքի հետ կապված ոստիկանները բոլորին կանգնեցնում և ստուգում են, այդ պատճառով է ուշացել այդ տղան»,- նշեց Բ. Հովակիմյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30: 

Աղբյուրը՝ www.hra.am