NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան. համաժողով Երևանում
Երևանում հոկտեմբերի 6-8-ը «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով համաժողովում ավելի քան 30 երկրներից ժամանած մոտ 100 փորձագետներ կքննարկեն մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման ոլորտներում առկա խնդիրները:
Համաժողովը նպատակ ունի անդրադառնալ համաշխարհային մարտահրավերներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագային, վերջին զարգացումներին և դրանց հսկելու քաղաքացիական հասարակության ունակությանը: Նախատեսվում է ձևավորել շահերի պաշտպանության գործուն օրակարգ' ազդելու այն գործընթացների վրա, որոնք կհանգեցնեն ավելի ժողովրդավար, բաց և հաշվետու ինստիտուտների ձևավորմանը և իրավունքների ու ազատությունների ավելի լայն պաշտպանությանը:
Համաժողովին հրավիրված են նաև ՀՀ կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցները կանդրադառնան դեպի ժողովրդավարությունը և կայունությունը տանող այն քայլերին, որ ձեռնարկվում է ողջ աշխարհում, դրանց արդյունավետությանը և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին: Կքննարկվեն այն մարտահրավերները, որոնց բախվում է քաղաքացիական հասարակությունը, երբ անդրադառնում է կառավարության թափանցիկության և հաշվետվողականության խնդիրներին, լրատվամիջոցների, դատարանների, ընտրությունների հանդեպ հասարակության վստահության թուլացմանը կամ բարձրաձայնում է հասարակության և կառավարության միջև աճող բևեռացման մասին:
«Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով համաժողովը նախաձեռնել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից։
Աղբյուրը՝ www.hra.am
