Եվս մի «ինքնասպանություն» բանակում

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:40-ի սահմանում, ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը. տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը:

Հիշեցնենք, որ նույն ուղղությամբ տեղակայված զորմասերից մեկում հոկտեմբերի 9-ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն էր գործել 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանը:

Երկու դեպքի կապակցությամբ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: ՀՀ ՊՆ քննչական վարչության լրատվության բաժնից www.hra.am -ին հաղորդում են, որ ձերբակալվածներ դեռ չկան, տարվում է նախաքննություն:

Երկու զինվորներն էլ զորակոչված են եղել Շենգավիթի զինկոմիսարիատից:

Աղբյուրը՝ www.hra.am