NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արթուր Սաքունցը վերընտրվեց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մեկ տարի կղեկավարի քրեակատարողականներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստում խմբի նախագահ է վերընտրվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար' Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ դիտորդական խումբը գործում է 2003թ.։ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ(ցանկացած օր, այդ թվում՝ ոչ աշխատանքային օր; այցելությունները կատարվում են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ), ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում, կալանավորված անձի համաձայնությամբ, նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել կալանավորված անձանց:
Աղբյուրը՝ www.hra.am
