NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղեկանքներ զոհված զինծառայողների գործերի քննության թերությունների և խախտումների վերաբերյալ

Զոհված ութ զինծառայողների ծնողները և ՄԻՊ Կարեն Անդրեասյանը համատեղ տեղեկանքներ են ներկայացրել Ազգային ժողով՝ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ. տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Սեպտեմբերի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ խաղաղ պայմաններում բանակում մահացած ութ զինվորների ծնողներ ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, մշտական հանձնաժողովի նախագահներ Հրայր Կարապետյանի և Արամ Սաֆարյանի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ:
Հանդիպման արդյունքում որոշվել էր պատգամավորներին ներկայացնել համատեղ տեղեկանքներ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմի օգնությամբ կազմվել են տեղեկանքներ, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները և թերացումները:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանին, Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին և Լարիսա Ալավերդյանին այսօր ուղարկած տեղեկանքներում ներկայացրել է իրավական հետագա գործողությունների իր առաջարկները:
Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերկանգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:
Տեղեկանքներին հնարավոր է ծանոթանալ.
Անահիտ Մկրտչյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Բենիկ Համբարձումյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Նանա Մուրադյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Ռոբերտ Միրզոյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Սարգիս Սարգսյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Սուրեն Օհանջանյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Սուսաննա Գալստյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Վարդան Հակոբյանի և Պաշտպանի համատեղ տեղեկանքը
Աղբյուրը՝ www.hra.am
