NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հոգեկան խանգարում ստացած զինվորների դատաբժշկական եզրակացությունները դեռ պատրաստ չեն
Ասկերանի զորամասերից մեկում ծառայած Հովհաննես Վարդանյանին հոգեկան խանգարման հասցնելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումից անցել է մոտ մեկուսկես ամիս, սակայն դատաբժշկական և դատահոգեբանական փորձագիտական եզրակացություն դեռ չկա:
Քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 375 հոդվածի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)՝ «Չենք լռելու» նախաձեռնության պատրաստած տեսանյութի հրապարակումից հետո:
Հիվանդության պատճառով Հ.Վարդանյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Սեպտեմբերին 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանի վիճակի վերաբերյալ նույնպես չկա դատաբժշկական եզրակացություն:
ՊՆ քննչական ծառայության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ դեպքի առնչությամբ զորամասի երկու զինծառայողներ հրամանատարի կողից ենթարկվել են կարգապահական տույժի և գտնվում են կարգապահական մեկուսարանում:
Դեպքերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
