Նոր նախաքննություն՝ գործի հարուցումից 10 տարի անց

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի բողոքը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկել նոր նախաքննության:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, քաղաքացուն կաշառք տալուն դրդելու և դատական նիստերի արձանագրություններում և դատավճռում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու համար՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով։

Քրգործը  հարուցվել է 2000 թ., սակայն վարույթը կասեցվել է՝ հաշվի առնելով դատավորի՝ քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունը:  Գործը վերաբացվել է 2004թ.՝ նախագահի հրամանագրով դատավորի լիազորությունների դադարեցումից հետո։

Գործի հարուցումից մոտ 10 տարի անց՝ 2011թ. մայիսի 17-ին դատարանը վճռել է քրեական գործի վարույթը կարճել է և Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Սակայն նախկին դատավորը բողոքարկել է այս որոշումը՝ պահանջելով իր նկատմամբ կայացնել արդարացման վճիռ։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. մայիսի 17-ին վճռել է մերժել հայցը: Առաջին ատյանի վճիռը Սաղաթելյանը և նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում և կրկին մերժվել: Հոկտեմբերի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 2011թ. օգոստոսի 9-ի որոշումը և գործն ուղարկել նոր նախաքննության:

Նշենք նաև, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ Անահիտ Սաղաթելյանը բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Աղբյուրը՝ www.hra.am