NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՊՆ զրահամեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ճամբարային հավաքներից զորամաս վերադառնալիս Կապան-Գորիս ճանապարհի 39-րդ կմ-ում ՊՆ զինվորական զրահամեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել դեպի ներքևի ճանապարահատված:
Վթարի հետևանքով մահացել է զրահամեքենայի ավագ, ավագ լեյտենանտ 28-ամյա Արամայիս Հրաչիկի Սարգսյանը: Զրահամեքենայի մեջ գտնվող մյուս երեք ժամկետային զինծառայողները՝ 20-ամյա Գագիկ Մարգարյանը, 19-ամյա Կարեն Պարոնյանը և 19-ամյա Արամ Ալոյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Ինչպես փոխանցեցին ՊՆ քննչական ծառայությունից՝ երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենգրքի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը՝ www.hra.am
