NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լալա Ասլիկյանին ազատ են արձակել

Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ են արձակել Լալա Ասլիկյանին: Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը www.hra.am-ին հաղորդեց, որ այս պահի դրությամբ նրան որևէ մեղադրանք առաջադրված չէ: «Արձանագրության հետ ծանոթացրեցին, մենք հրաժարվեցինք ստորագրել: Իրենք գրել էին, որ բերման է ենթարկվել հավաքներ անցկացնելու կարգը խախտելու և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար: Մենք ուզում էինք մեր դիտողությունները մտցնել, իրենք ասացին, որ չի կարելի, մենք էլ ասացինք, որ չենք ստորագրում: Քիչ հետո ասացին, ազատ եք, գնացեք»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել էր «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ, հասարակական ակտիվիստ Լալա Ասլիկյանը:
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
