NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բանակում մի զինվոր հանկարծամահ է եղել
ՊՆ քննչական ծառայությունից www.hra.am -ին տեղեկացնում են, որ ԼՂ պաշտպանության բանակի զորամասերից մեկում պաշտոնական վարկածով հանկարծամահ եղած Արմեն Մողրովյանի գործով քրեական գործ դեռ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17:40-ի սահմաններում ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել են 19-ամյա Արմեն Համլետի Մողրովյանի դիակը: ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ զինվորը հանկարծամահ է եղել: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթների շրջանառության սուր խանգարման հետևանքով: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Արմեն Մողրովյանը բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից:
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
