NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հույսի կամուրջ» ՀԿ-ն տոնում է հիմնադրման 15-ամյակը

«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է հիմնադրման 15-ամյակը: Այս կապակցությամբ նոյեմբերի 8-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառում, որով տրվեց «Հույսի կամուրջ»-ի միջոցառումների 15-ամյակի մեկնարկը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ այգու կամրջակներից մեկի անվանակոչման արարողությունը. այն անվանվեց Հույսի կամուրջ` որպես նվեր կազմակերպության տարեդարձին:
Կազմակերպության տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ իրականացվել են նաև Տավուշի մարզի չորս քաղաքներում, ուր գործում են երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնները:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր` www.hra.am
Source Url:
