Հանուն բնության պահպանության. բողոքի ակցիա

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաև ՀՀ կառավարության նախաձեռնած  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը։

Բնապահպանները միանշանակ չեն ընդունում նախատեսվող  փոփոխություններն ու լրացումները. «Դրանով փորձ է արվում օրինականացնել Հայաստանի էկոգաղութացման և բնության անխնա օգտագործման գործընթացը: Մենք պայքարելու ենք հանուն առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու մեր իրավունքի»,- նշում են նրանք՝ կոչ անելով մասնակցել այսօր՝ 11։30-ին, Ազգային ժողովի դիմաց անցկացվող բողոքի ակցիային։

Աղբյուրը՝ www.hra.am