NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավճիռ. Եհովայի վկան վիրավորել է քահանային
Նոյեմբերի 28-ին կայացավ Տ. Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանի գործով հերթական դատական նիստը: Անդրանիկ Մակվեցյանը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման և ձերբակալվեց դատարանի դահլիճից: Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը):
Հիշեցնենք՝ Անդրանիկ Մակվեցյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011 թ. մայիսի 15-ին Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում վիճաբանության մեջ է մտել Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանի հետ, բռունցքով հարվածել է քահանայի աջ ձեռքին և սպառնացել «կրծել կոկորդը»:
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
