Նախաքննությունը շարունակվում է

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հունվարի 18-ին էսենցիայի թունավորումից մահացած պայմանագրային զինծառայող Վահան Ասլիկյանը ինքնասպանություն է գործել զորամասում ունեցած հսկայական պակասուրդի պատճառով, որը նրա վրա է բարդել իր ղեկավարությունը.այս մասին լրատվամիջոցներին պատմել են Վահանի բարեկամները:

Մենք փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք նման վարկած շրջանառվում է նախաքննության ընթացքում: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց տեղեկությունը:

«Մենք ծանոթ ենք այդ հոդվածին: Միայն կարող եմ ասել, որ բոլոր փաստերն ու հանգամանքները ստուգվում են, ճշտվում: Քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել, չենք կարող ասել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ Վահան Ասլիկյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր. 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) ու կատարվում է նախաքննություն: Կասկածյալներ կամ ձերբակալվածներ դեռ չկան:

Աղբյուրը՝ www.hra.am