NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարտի մեկ. ծնողները հանրահավաքի գալով արդարություն են պահանջում

Նախագահական ընտրություններից հետո 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և տասն անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն երեք տարի է ընթանում է, բայց դեռ չեն պատժվել 10 անձանց սպանողները:
Այս թեման հիմնականն էր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) մարտիմեկյան հանրահավաքների ժամանակ:
Չնայած նրան, որ ՀՀ նախագահը հանձնարական էր տվել իրավապահներին առավել ակտիվացնել քննությունը' մասնավորապես տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը զոհվածների հարազատներին մխիթարող ոչ մի լուր չի կարողանում հայտնել:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
