NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր վարկած. զինվորը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ՝ համածառայակցի գնդակից

Փետրվարի
23-ին Չինար գյուղի ուղղությամբ տեղակայված
մարտական հենակետում սպանված զինծառայող
Ալբերտ Ադիբեկյանի գործով զինվոր է
կալանավորվել.
տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ
Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ Քրեական օրենսգրքի 104
հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում
է Ադիբեկյանի սպանության մեջ:
Ավելի
վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ
Ալբերտ Ադիբեկյանը սպանվել է հակառակորդի
արձակած գնդակից՝ գլխի շրջանում ստացած
մահացու վիրավորումից: Պաշտպանության
նախարարության վարկածով՝ հենց Ենգիբարյանն
է հրամանատարությանն ասել, որ զինվորը
սպանվել է հակառակորդի դիպուկահարի
կողմից:
Սակայն
դատաբժշկական փորձաքննությունը ցույց
է տվել, որ հրազենային վնասվածքը հասցվել
է մոտ տարածությունից: Իրավապաշտպան
Ռուբեն Մարտիրոսյանն epress.am –ին ասել էր,
որ քննիչ
Յուրա Բադալյանի խոսքերով՝ դիահերձումը
ցույց է տվել, որ զինվորը սպանվել
է 7 մետր հեռավորությունից արձակված
գնդակից:
Հիշեցնենք,
որ Ալբերտ Ադիբեկյանի սպանության դեպքը
վկայակոչելով՝ մի խումբ հայ երգիչներ
հայտարարեցին, որ հրաժարվում են Բաքվում
կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին
մասնակցելուց:
