NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաց նամակ գլխավոր դատախազին

Ստեփան Հովակիմյանի հայրը դիմել է
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հայտնելով, որ Մոսկվա կինոթատրոնից գողություն
կատարելու մեղադրանքով իր որդուն՝ Ստեփան Հովակիմյանին և նրա ընկերոջը՝ Վահրամ Քերոբյանին
առանց հիմնավոր փաստերի ձերբակալել են ու արդեն 2 տարուց ավելի է, ինչ պահում են անազատության
մեջ:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվումեն «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Գործի հիմքում ընկած է Ս. Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն, ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Այդ կապակցությամբ ևս ընթանում է առանձին դատական գործ:
Իր նամակում հայրը խնդրում է, որ
անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, ապահովվի
արդար դատաքննության իրավունքի իրականացումը և կատարվի խոշտանգումների վերաբերյալ
հայտարարությունների լիարժեք քննություն:
«Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ,
տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության
արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ
փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների
մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում: Դատավարությունը անհարկի ձգձգվում է, որի հետևանքով
խախտվում է ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը»,- մասնավորեցված
է դիմումի մեջ:
Հիշեցնենք նաև, որ այս գործի առընչությամբ 2011թ.-ին
նույն դատախազին դիմել են ճանաչված 20 մտավորականներ ու հասարակական գործիչներ:
