NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Չեն թույլատրել վրան տեղադրել
Մաշտոցի պուրակում այսօր հանգիստ է: Ապամոնտաժող «բրիգադը» այսօր որոշելու է,
թե վաղը ովքեր են վերսկսելու կրպակների ապամոնտաժման գործընթացը:
Մաշտոցի պուրակում մինչև երեկ հերթապահել է մտավորականներից ու ակտիվիսներևից
կազմված արդեն երրորդ տասնյակը, ում բնապահպանները «բրիգադ» են կոչում: Այս
բնապահպանական «բրիգադը» աշխատում է շաբաթ օրվանից՝ մարտի 31-ից:
Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ ոստիկանության հորդորներին՝ նրանք փորձում են գտնել ազատ տեղ, որ կարողանան ապամոնտաժել
կրպակները, որոնք «բրիգադի» համոզմամբ անօրինական են կառուցված: Դա նրանց դեռ չի
հաջողվել, քանի որ տարածքը շրջապատված է հարյուրավոր զրահապատ ոստիկաններով:
Հիշեցնենք, որ գրեթե երկու ամիս է, ինչ Մաշտոցի պուրակում երիտասարդները պայքարում են, որ քաղաքապետարանի կողմից կառուցված կրպակները ապամոնտաժվեն ու այգին վերադարձվի հանրությանը:
Նրանք իրենց պայքարը հիմնավորում են 10-ից ավելի օրենսդրական դրույթներով,
սակայն քաղաքապետարանը չի կատարում նրանց պահանջը։
Ոստիկանները մարտի 31-ի գիշերը արդեն երկրորդ անգամ չեն թույլատրել ակտիվիստներին վրան տեղադրել տեղատարափ անձրևից պատսպարվելու համար: Ոստիկանները անգամ ուշադրություն չեն դարձրել Մարդու իրավունքենրի պաշտպանի հորդորներին, ով եկել էր այգի ոստիկաններին հայտնելու, որ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում, և որ վրանը հանելուն ուղղված ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին։
«Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձեցին տեղադրել վրանը, հենց մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ ոստիկանները, ներառյալ` «կարմիր բերետավորներ», վրա հասան և հրմշտոցով թույլ չտվեցին ակտիվիստներին անգամ բացել վրանը»,- ասված է ակտիվիստների կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Մինչ բնապահպանները պայքարում են, սփյուռքահայ համայքի
տարբեր ներկայացուցիչներ ակտիվիստներին սատարող հայտարարություններ են տարածում
սոցիալական կայքերի միջոցով:
