NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճշտումներ ընտրացուցակներում. 146–ով նվազել է ընտրողների թիվը

Ապրիլի 16–ի դրությամբ ՀՀ ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի
2.482.593 ընտրող. տեղեկացնում է ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ 10 օր առաջ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.482.739 ընտրող. ընտրացուցակների ճշտումների հետևանքով ընտրողների թիվը նվազել է 146–ով։
Ոստիկանության տվյալներով՝ կատարվել են նաև հետևյալ ճշտումները.
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 684.
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 46.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 11.
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 0:
