Ճշտումներ ընտրացուցակներում. 501–ով նվազել է ընտրողների թիվը

Ապրիլի 26–ի դրությամբ ՀՀ ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2.482.238ընտրող. տեղեկացնում է ոստիկանությունը։Հիշեցնենք, որ 20 օր առաջ՝ ապրիլի 6–ին, ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.482.739 ընտրող, իսկ 10 օր առաջ՝ 2.482.593։ Վերջին 20 օրերի ճշտումների հետևանքով ընտրողների թիվը նվազել է 501–ով։

Ոստիկանության տվյալներով վերջին 10 օրում կատարվել են հետևյալ ճշտումները.

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 3408.

- ՀՀ֊ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 168.

- քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 18.

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 65։