1/17 տեղամասում քվեախցիկում մի քանի հոգով են ընտրում

1/17 ընտրատարածքում 2033 ընտրողներից ժամը տասի դրությամբ ընտրել են  245-ը: Ընտրատեղամասայնին հանձնաժողովի նախագահ
Մարտին Ղալումյանն ասում է, որ ընտրության ընթացքը նորմալ է, խախտումներ չեն եղել:

Սակայն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» իրավական շտապ օգնության կազմի`
տեղամասում գտնվելու տասը րոպեների ընթցաքում բազմաթիվ խախտումներ նկատվեցին: Սրահում
ընտրողների թիվը գերազանցում էր տասնհինգը: «Անկախի» լրագրողը կարողացավ քվեաթերթիկը
ձեռքին քսան մարդու հաշվել, չհաշված գրանցման սեղանի մոտ առկա մեծ կուտակումը

Քվեախցիկներից մեկում էլ երկու հոգով էին ընտրություն կատարում: Լրագրողի նկատառումից
հետո միայն Ղալումյանը միջամտում է և առաջարկում արձանագրություն կազմել:

Ընտրատեղամասում գտնվելու մի քանի րոպեների ընթացքում նաև մի քանի տատիկներ
այլոց օգնությամբ ընտրեցին:

Իսկ թանաքի առումով Ղալումյանը նշեց, թե իրենք ցնդելու դեպքեր չեն նկատել,
բայց ապահովության համար սովորական թանաք էլ են խառնել հետը:



Հայկուհի Բարսեղյան 


ankakh.com

«Ընտրություններ
2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի
6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ ankakh.com-ի։