NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժամը 12։50–ի դրությամբ 080-080-804 թեժ գծին ստացվել է 87 ահազանգ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը «Ընտրություններ
2012» իրավական նախաձեռնության շրջանակներում 080-080-804 թեժ գծին ժամը 12։50–ի դրությամբ
ստացել է 87 ահազանգ։
Զանգերի մեծամասնությունը վերաբերում է անձնագրերում կնքիների
անհետացմանը, գյուղական համայնքներում մարդկանց կուտակումներին, խմբակային քվեարկությանը,
ընտրության գործընթացին ներգրավված տարբեր մարդկանց իրավունքների պարզաբանմանը և խախտումներին։
Ահազանգեր են եղել են նաև բռնության դեպքերի մասին։
Իրավական շտապ օգնության 30 մեքենաները շրջում են Հայաստանի
ողջ տարածքում, նրանք արդեն հասցրել են լինել 140–ից ավելի ընտրատեղամասերում։
Source Url:
