NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կապանում կին թեկնածուի որդուն ռետինե մահակով ծեծել են
Թիվ 38 ընտրատեղամասում մեծամասնական կարգով ինքնառաջադրված
պատգամավորի թեկնածու, անկուսակցական Նարինե Մովսիսյանը www.hra.am կայքին ասել է, որ իր նկատմամբ ճնշումներ են
կիրառում։ Ընտրություններից 3 օր առաջ նրա 26-ամյա որդու նկատմամբ ֆիզիկական բռնություն
է կիրառվել։
«Իմ երեխայի նկատմամբ մահափորձ են կատարել։ Երեք օր առաջ առավոտյան
խանութից դուրս գալիս դուբինկայով խփել են գլխին։ Իսկ ամենավատը գիտե՞ք որն է. որ ես
նույնիսկ չեմ մտածել ահազանգել դրա մասին, ոստիկանություն դիմել, որովհետև համոզված
եմ, որ նրանք մեզ չեն պաշտպանի, միանշանակ»,– www.hra.am –ին ասել է Մովսիսյանը։
Նրա խոսքերով՝ ինքը «պարտիզանական քարոզարշավ» է իրականացրել,
քանի որ «հոգեբանական ճնշման, վախի և ընտրակաշառքի» մթնոլորտ է տիրել Կապանում։
«Երևի մտածում էին, որ ինչ–որ բան եմ ուզում, փող կտան, հրաժարական
կտամ։ Բայց ես ընդամենը իմ սահմանադրական իրավունքն եմ ուզում իրացնել և որպես այլընտրանք
եմ փորձել ներկայանալ մեր ընտրողներին, ովքեր տարիներով իրենց պատգամավորին չեն տեսնումում»,–
նշում է պատգամավորի թեկնածուն։
Նա նաև ահազանգում է, որ իր աչքի առջև ընտրակաշառք են բաժանում
և ինքն անզոր է ինչ–որ բան անել։
