NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արթիկում ընտրությունների ընթացքը հանդարտ է
Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի փոխանցած տեղեկություններով՝ ժամը 14-ի դրությամբ գրանցված 55 հազար 555 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 22 հազար 293 հոգի, այսինքն՝ ընտրողների 40 տոկոսը: Որեւէ ահազանգ հանձնաժողովը ժամը 16-ի դրությամբ որեւէ ընտրատեղամասից չի ստացել: Միակ խնդիրը կապված է եղել անձնագրի համար նախատեսված թանաքի հետ, որն ընտրություններն սկսվելուց մեկ ժամ անց կարգավորվել է:
Արթիկում գործող ՀԱԿ նախընտրական շտաբի համակարգող Գոռ Աթոյանը որպես ահազանգ նշեց միայն թանաքի հետ կապված խնդիրները: Նրա հավաստմամբ՝ մինչ այս պահն ամեն ինչ խաղաղ է, որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, որեւէ ահազանգ չեն ստացել:
Թիվ 36 ընտրատարածքի 38 ընտրատեղամսում, որը տեղակայված է Ձորակապ գյուղի միջնակարգ դպրոցում, գրանցված 855 ընտրողից ժամը 15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 370 ընտրող:
36/35 ընտրատեղամասում, որը տեղակայված է Մարալիկ քաղաքում, նույն ժամի դրությամբ գրանցված 1873 ընտրողից 750-ն արդեն մասնակցել էին քվեարկությանը: 36/27 ընտրատեղամասում, որ տեղակայված է Արթիկի շրջանի Սարատակ գյուղում, գրանցված 970 ընտրողից ժամը 16:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 545 ընտրող:
Երանուհի Սողոյան
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ «Հետք» օնլայնի։
