Քվեաթերթիկի հետ 10.000 դրամ՝ «բգներիդ կանգնի» գրությամբ

Դավիթաշենի  բնակիչներից մեկը վերադարձրել է ընտրակաշառքը։ Թիվ 05/04 ընտրատեղամասի հանձնաժողովը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ծրարներից
մեկից դուրս է եկել 10.000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրված է եղել՝ «բգներիդ կանգնի»:

Այս մասին www.hra.am –ին պատմեց թիվ 05/04 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Կարինե Ղազարյանը: Քանի որ թիվ 05/04 ընտրատեղամասը գտնվել է մանկապարտեզում, Կ. Ղազարյանի խոսքերով՝ այդ գումարով մանկապարտեզի երեխաների համար ինչ-որ բան կգնեն, իսկ թե կոնկրետ ինչ՝
կորոշեն վաղը: