NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խախտվում են քրեական դատավարության օրենսգրքի պահանջները
Հունիսի 27–ին շարունակվեց լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը. մեղադրող Հարություն Հարությունյանը շարունակեց հրապարակել ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները, գործով վկա զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը խիստ
դժգոհեց, երբ մեղադրողը սկսեց հրապարակել ամբաստանյալ Ադիբեկ Հովհանիսյանի և վկա Արթուր Մկրտչյանի առերեսման արձանագրությունը: Գևորգյանը դատարանից
պահանջեց արձանագրել, որ կրկին տեղի է ունենում
քրեական դատավարության պահանջների խախտում, այսինքն՝ անթույլատրելի է առերեսման
արձանագրության հրապարակումը, քանի որ Արթուր Մկրտչյանի այդ ցուցմունքը դատարանում դեռ չի հրապարակվել:
Նախաքննական փուլում վկաները ցուցմունք են տվել, որ Ադիբեկ Հովհաննիսյանը դիտողություններ է արել լեյտենանտ Արտակ Նազարյանին՝
անձնական հիգիենային հետևելու վերաբերյալ, այդ պատճառով Ադիբեկ Հովհաննիսյանի և Արտակ
Նազարյանի միջև մի քանի անգամ վեճ է եղել,
նրանք հարվածել են միմյանց:
Ադիբեկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, քանի որ ինքը դրանք տվել է ծեծի և ճնշման տակ: Նա դեռևս նախաքննության ընթացքում է հրաժարվել իր նախաքննական
ցուցմունքներից:
Ադիբեկ Հովհաննիսյանի
պաշտպան Ալվարդ Մնացականյանը, նկատի ունենալով
նախաքննության ընթացքում Ադիբեկ Հովհաննիսյանի ծեծի և բռնության ենթարկվելու
հանգամանքը, դատարանին միջնորդեց Հովհաննիսյանի
նախաքննական ցուցմունքները համարել անթույլատրելի ապացույց և այն չդնել դատավճռի հիմքում:
Մեղադրող Հարություն Հարությունյանի կողմից դատարանում արած
այն պնդումներին՝ թե Ադիբեկ Հովհաննիսյանին նախաքննության ընթացքում բացատրել են պաշտպան
ունենալու նրա իրավունքը, սակայն վերջինս հրաժարվելէ
պաշտպան ունենալուց, պաշտպան Հրանտ Գևորգյանը մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի
6-րդ կետը, որը պարտադրում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, երբ քրեական գործով կասկածյալը կամ մեղադրյալը ժամկետային զինծառայող
է:
Քանի որ դատական նիստի ներկա չէր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
փաստաբան Մուշեղ Շուշանյանը, և ,բնականաբար,
չէր կարող իրավական աջակցություն ցուցաբերել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանին,
հարցեր տալ ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանին,
նիստը հետաձգվեց:
Հունիսի 27-ի դատական նիտին ներկա էր նաև Human Rights
House միջազգային կազմակերպության նորվեգական
գրասենյակի գործադիր տնօրեն Մարիա Դալը:
Դատական հաջորդ նիստը
կկայանա հուլիսի 3-ին:
Ոսկան Սարգսյան
Իջևան
