Արտակ Նազարյանի հագուստների դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ չեն կատարվել

Արտակ Նազարյանի մահվան
գործով դատավարության հուլիսի
31-
ի նիստում
ներկայացվեցին Արտակ
Նազարյանին ամրակցված AK-74 ինքնաձիգը, նրա զրահաբաճկոնը,
ենթապայուսակը և այնտեղ պահված  փամփուշտների
3 պահունակները:



Դրանք դատարանում
ներկայացնելու համար նախորդ դատական նիստին միջնորդություն էր արել տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը:
Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց, թե պե՞տք է 
բացել ինքնաձիգի փողը փակող կպչուն ժապավենը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքնաձիգը կեղծ ապացույց է, իրենց
չի հետաքրքրում: Նա զննելով
Արտակ Նազարյանի զրահաբաճկոնը`  հայտարարեց,
որ դրանց  վրա հրազենային կրակոցին  բնորոշ հետքեր կան: 

Ամբաստանյալ զինվորներ  Ադիբեկ Հովհաննիսյանը և  Հարություն Կիրակոսյանը դատարանում ցուցմունք տալով`
ասել էին,  որ նախաքննության ընթացքում ռազմական
ոստիկանությունում իրենց ծեծել են: Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր  այս առթիվ  քննություն կատարել:  Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց 
զինդատախազ Գևորգ  Կոստանյանի  գրությունն այն մասին, որ  դրա վերաբերյալ կատարված քննության արդյունքում
 քրեական գործի հարուցումը մերժվել է:

Ամբաստանյալ
կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ իրենք  պահանջում են այդ առթիվ քրեական գործի հարուցումը
մերժող հետաքննության հիմքերը,  հարկավոր  է կալանավայրից ստանալ ամբաստանյալների մարմնական
զննության փաստաթղթերը:

Տուժողի իրավահաջորդ
Ծովինար Նազ
արյանը միջնորդեց  դատական
նիստերը Երևան տեղափոխել, քանզի 
Իջևան հասնելու համար  իրենք շատ ժաման
ակ են ծախսում:  Նա դատավորին
առաջարկեց մտածել տուժողի
իրավահաջորդների առողջության մասին
 
և դատական նիստերը  մայրաքաղաքում անցկացնել: Դատավոր Մարդանյանն ասաց, որ նախկինում էլ նման  միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են:

Այնուհետև
Ծովինար Նազարյանը միջն
որդեց
հրապարակել քրեական
գործում 
առկա շուրջ
 8
տասնյակ ապացույցներ:
Դատական նիստի ընթացքում այդ ապացույցների հրապարակումը կիսատ մնաց:  

Իրավապաշտպան
Ռուբեն Մարտիրոսյանը նշեց,
որ նախորդ դատական նիստ
ին ներկայացված Արտակ Նազարյանի զինվորական հագուստներից վերնաշապիկի և ներքնաշապիկի
թիկունքի մասը արյունով է  ծածկված, սակայն
տաբատն ու վարտիքն արյունոտ չեն , եթե Նազարյանը նստած, ժայռին հենված  դիրքում ինքնասպան լիներ, արյունը պետք է հասներ
տաբատին և վարտիքին: Իրավապաշտպանի խոսքերով` Արտակ Նազարյանի
մահվան դեպքի վայրը և դիակի դիրքը փոխած
են, Նազարյանը  պառկած է եղել  հորիզոնական դիրքով:  Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ`խծուծների փորձաքննության
արդյունքները  խիստ վտանգավոր են  նախաքննական 
մարմնի համար. դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ  կրակոցի պահին 7 զինծառայող գտնվել է  սպանության վայրում,եթե այդ զինծառայողները  30մ հեռու լինեին այդտեղից, կրակոցի հետևանք մետաղական
փոշին նրանց վրա չէր նստի:
Ըստ Մարտիրոսյանի՝ քննիչը պարտավոր էր դատաբժշկին հարցնել` կա՞ն
արդյոք փաստեր, որոնք վկայեն դեպքից հետո դիակի տեղաշարժման մասին:
Իրավապաշտպանն ասաց, որ  իր  պրակտիկայում
առաջին դեպքն է, երբ  սպանության գործով  չեն  կատարվել
դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ, մինչև այժմ իրենք չգիտեն, թե Նազարյանի
հագուստի վրա կա՞ն արյան  և  փսխոցի հետքեր: Ըստ վկա Արման Մնացականյանի` մինչև
ինքնասպանություն կատարելը Արտակ Նազարյանը  սնունդ է 
ընդունել: Մինդեռ ըստ դատաբժշկական եզրակացության` Արտակ Նազարյանի ստամոքսը
դատարկ է եղել: Ռ. Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ
2010թ. հուլիսի 27-ին, առավոտյան
8-անց  10-ին գնդի հրամանատար Ղազարյանը հեռախոսագրով
հայտնել  է,  որ  Արտակ
Նազարյանի դիակը  հայտնաբերվել է հենակետում, իսկ կես ժամ անց
՝ ճշտելով  նա հայտարարել է, որ Արտակ
Նազարյանի դիակը գտնվել  է  խրամատում: Իսկ  քրեական գործի նյութերով` Արտակ Նազարյանն ինքնասպան
է  եղել ժայռի մոտ:

Դատական հաջորդ
նիստը կկայանա օգոստոսի 8-ին:

Ոսկան Սարգսյան


Իջևան