NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացադուլ հայտարարած թեկնածուի ինքնազգացողությունը վատացել է

Փետրվարի 6-ի առավոտյան վատացել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը,
ով մոտ երկու շաբաթ է Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև հացադուլ է անում։
Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Պարզվել է, որ թեկնածու ճնշումը նորմայից ցածր է։ Բժիշկները Ղուկասյանին հորդորել են դադարեցնել հացադուլը և տեղափոխվել հիվանդանոց, սակայն նա պնդել է, որ շարունակելու
է հացադուլը։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել
թեկնածուի նախընտրական շտաբը՝ հաստատելով, որ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ հունվարի 21-ին՝ «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով։ Նա պահանջում է, որպեսզի իշխող կուսակցության
առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը Կենտրոնական ընտրական
հանձնաժողովը չեղյալ համարի։ ԿԸՀ ներկայացված նրա դիմումն արդեն մերժվել է՝ հակասահմանադրական
լինելու հիմնավորմամբ։
