Ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը փետրվարի
5-ին լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ թաղապետարանների աշխատակիցները ցուցակներով
շրջում են տնետուն, նույնիսկ մտել են Աջափնյակ վարչական շրջանում ապրող իր մոր տուն
և ընտրակաշառք առաջարկել։

ՀՀ դատախազությունը, որը քարոզարշավի
ընթացքում ԶԼՄ–ների հրապարակումների մշտադիտարկում է իրականացնում, հրապարակումը
ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։

Դատախազությունից հայտնում են, որ արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: