Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ–ն ձերբակալել է երկու հոգու

Փետրվարի 7-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Ալբերտի Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ–ն իր տարածած հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ, իսկ հանցագործության շարժառիթները ստուգվում են։ Նախաքննությունը շարունակվում է։