NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքները։
1988 ընտրական տեղամասերում հաշվարկն ավարտված է: Նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցած 1 միլիոն 521 հազար 931 ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Սերժ Սարգսյան – 58,64% (861.378 ձայն)
Րաֆֆի Հովհաննիսյան – 36,74% (539.674 ձայն)
Հրանտ Բագրատյան –2,15 % (31.643 ձայն)
Պարույր Հայրիկյան – 1,23% (18.093 ձայն)
Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8.328 ձայն)
Վարդան Սեդրակյան – 0,42% (6.203 ձայն)
Արման Մելիքյան – 0,24% (3.520 ձայն):
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված անձանց թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 միլիոն 529 հազար 016 է, քվեարկությանը մասնակցել է նրանց 61.18 տոկոսը (1.521.931 ընտրող)։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արարատի մարզում՝ 73.92 տոկոս, իսկ ամենապասիվը եղել են Երևանի ընտրողները. գրանցվել է 53.99 տոկոս մասնակցություն։
Տարածքային ընտրական հանձնաժողովներին տրվել է 2 մլն 579 հազար քվեաթերթիկ, մարվել է 1 մլն 52 հազար 269 քվեաթերթիկ, անվավեր է 50 հազար 992 քվեաթերթիկ:

