NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսն ընդմիջվել է բողոքի ակցիայի պատճառով

Փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ասուլիսն ընդմիջվել է մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայի պատճառով։
Նրանք ցուցապաստառներով կանգնել են բանախոսների առջև և սկսել բարձրաձայն ընթերցել ընտրությունների ժամանակ իրենց արձանագրած խախտումների մասին՝ պահանջելով, որ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից,
«իրենց երկրներում գնահատականներ տան» և չլեգիտիմացնեն խախտումներով լի ընտրությունները։
Երիտասարդներն իրենց բողոքի ձանն են բարձրացրել այն բանից հետո, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, որ իրենք Հայաստանի նախագահական ընտրությունները գնահատում են ժողովրդավարական և մրցակցային։
15-20 րոպե տևած ընդմիջումից հետո դիտորդական առաքելության ասուլիսը շարունակվել է։
