NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, ԿԸՀ–ն՝ հերքում

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում (ԸԸՀ) կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկը մինչև, քանի որ դա արվում է առանց Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայության:
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով՝ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 19-ին դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Հայտարարությանն ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է տարածել։
«Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3:
Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:
Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինչպես նաև՝ վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը»,– ասված է ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
