NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրությունների օրը՝ լուսանկարներով

ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի դիտորդները «Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնության շրջանակներում այցելել են Հայաստանի բոլոր մարզերում տեղակայված 350–ից ավելի ընտրատեղամասեր և տեղեկություններ են հաղորդել քվեարկության ընթացքի ու գրանցված խախտումների մասին, որոնք հրապարակվել են Մարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում։
«Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի կողմից՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLLI) հետ համագործակցությամբ, որի նպատակն է իրավական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը։
Նախաձեռնությանն աջակցում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն։
Դիտորդների կողմից գրանցված ընտրախախտումների մասին՝ այստեղ։
