Ընտրախախտումների փաստով հարուցված է 13 քրեական գործ

2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում (ներառյալ քարոզարշավը և քվեարկության օրը) արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ դատախազությունը ստացել է
252 հաղորդում։

Մարտի 14-ի դրությամբ՝ քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել
13 հաղորդման վերաբերյալ,
223-ով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընթացքին մանրամասն
կարող եք ծանոթանալ
Գլխավոր դատախազության կազմում ստեղծված աշխատանքային խմբի հրապարակած
տեղեկանքում։