NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով վճռաբեկ բողոքը:
Ավելի վաղ դատարանը բողոքը վերադարձրել էր՝ 20-օրյա ժամկետ տալով հայցում առկա թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար։
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2012թ. վճռով՝ ՀԱԿ ակտիվիստները դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության սպառնալիքի և կոպիտ դիմադրության և խուլիգանության մեղադրանքով։ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նոյեմբերի 13-ին մերժվել է, իսկ դեկտեմբերի 23-ին չորս երիտասարդները դիմել են Վճռաբեկ դատարան։
Տիգրան Առաքելյանը ներկայումս կալանավորված է, իսկ մյուս երեքի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
